
Ո՞ւր է խորհուրդ տալիս գնալ դերասան սցենարիստ Լևոն Բեգլարյանը
Տաղանդավոր դերասանը խորհուրդ է տալիս քաղաքի մշակույթին ծանոթանալու համար լինել Սև բերդ-ում և անպայման առիթը բաց չթողնել ու այցելել հարուստ պատմություն ունեցող թատրոն՝ որևէ ներկայացում դիտելու:
Էլ ի՞նչ Գյումրի, առանց ավանդական ուտեստների: Գյումրվան հատուկ քյալլան փորձելու համար նա առաջարկում է գնալ Անի ռեստորան և ձեզ զգալ իսկական գյումրեցի:
Ճաշն ավարտելուց հետո անպայման պետք է այցելել գյումրեցի ընկերներին և միասին երեկոյան սուրճը վայելել պոնչիկ-մոնչիկ սրճարանում: