Ո՞ւր Գնալ Գյումրիում

Ո՞ւր է խորհուրդ տալիս գնալ ժողովրդական երգչուհի Անահիտ Սահակյանը

Ժողովրդական երգչուհի Անահիտ Սահակյանը նշում է, որ մուտք գործելով Գյումրի, շուրջբոլորդ զգում ես գյումրեցու յուրահատուկ հյուրասիրությունը և ջերմությունը, որը նրանց համար դարձել է ապրալակերպ։

Գյումրու կոլորիտը զգալու համար, Անահիտը խորհուրդ է տալիս անպայման ճամորդել Գյումրու ֆայտոնով՝ Վարդանանց հրապարակում, այնուհետև շարունակել Վարպետաց փողոցով, որտեղ գտնվում են մեծանուն գրողների, և բոլորիս կողմից սիրված դերասան Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանը։ Ինչպես նաև գնալ Գայի փողոց և տեսնել Գուսաններ՝ Շերամի և Ջիվանու վեր խոյացող արձանը։

Հոգևոր և ոգեղեն քաղց ստանալուց հետո, հերթը ֆիզիկական քաղցը հագեցնելն է։
Անահիտը խորհուրդ է տալիս այցելել Անի ռեստորան, որտեղ սպասվում է Անի ռեստորանի ժող նվագարանների հրաշալի երգն ու երաժշտությունը, որը զարդարում է կոլորիտային Գյումրին։

Իսկ արդեն երեկոյան, այցելել Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, վայելել դերասանների փայուն խաղը և գեղեցիկ ներկայացումը։