Ո՞ւր է խորհուրդ տալիս գնալ Գյումրիում դերասան Արսեն Միքայելյանը
Արսենը նշում է, որ այս առեղծվածային և հրաշալի քաղաքը բացահայտելու համար մեկ օրը բավական չէ և առաջարկում է օրը սկսել վաղ առավոտյան` ամեն ինչ հասցնելու և քաղաքից հիանալու համար։
Դերասանի խոսքով առավոտյան սուրճը պետք է վայելել «Քորնր» սրճարանում, ինչից հետո կարող եք այցելել թանգարան` հիանալու քաղաքի շնչով։
«Պարտադիր այցելեք թատրոն», — ասում է Արսենը և հավելում, որ այնտեղ մեծ տոն է տեղի ունենում և ցանկալի է, որ դառնաք այդ տոնի մի մասնիկը։
Արսենը խորհուրդ է տալիս ուսումնասիրել նաև «Սև» բերդը և այցելել Վահրամաբերդ, որը չնայած քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է, սակայն կա հիանալի բնություն և շատ ուժեղ էներգիական դաշտ։
«Մեծ խորհուրդ և դարերի պատմություն է իր մեջ կրում» նաև Հառիճավանքը։ Այնտեղ այցելել ևս խորհուրդ եմ տալիս», — եզրափակում է իր խոսքը Արսենը։