Ո՞ւր է խորհուրդ տալիս գնալ դերասան, պրոդյուսեր Մկրտիչ Արզումանյանը
Ըստ հումորիստ Մկրտիչի՝ երբ ոտք ես դնում քաղաք, առաջին վայրը, որտեղ պետք է անպայման այցելել՝ Ձիթողցոնց տուն-թանգարանն է, այնտեղ կարող ես ծանոթանալ Գյումրու ժողովրդական ճարտարապետությանը, պատմությանը, մշակույթին և քաղաքային կենցաղին։
Տեսնել Սև բերդ ամրոցը, կառուցված՝ 1834 թվականին, առանձնանում է իր պատմական նշանակությամբ, ճարտարապետությամբ, ռազմական կարևորությամբ, մշակութային արժեքով և զբոսաշրջության կենտրոն համարվելով։
Եվ իհակե երեկոն անցկացնել Գյումրու սրտի մշակութային վայրում։ Վայելել Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանների փայլուն դերասանական խաղը։