Ո՞ւր Գնալ Գյումրիում

Ո՞ւր է խորհուրդ տալիս գնալ աշխարհի առաջնության չեմպիոն Նազիկ Ավդալյանը

Ծանրամարտի չեմպիոն Նազիկ Ավդալյանը խորհուրդ է տալիս այցելել Գյումրու այն վայրերը, որոնք յուրահատուկ նշանակություն ունեն և կապ են ստեղծում քաղաքի հարուստ մշակույթի ու ժառանգության հետ:

Նազիկի առաջին կանգառը՝ «Գյումրու Մարզական Բարձրագույն Վարպետության դպրոցը»։ Սա այն վայրն է, որտեղ Նազիկը քայլ առ քայլ կերտել է իր սպորտային ուղին: Այցելությունը այստեղ հնարավորություն կտա զգալ մարզիկներին, մարզական ոգին և զգալ այն միջավայրը, որտեղ ձևավորվել են մեծ հաղթանակներ:

Առաջարկում է այցելել Մարմաշենի վանք՝ զբոսավարի աջակցությամբ, բացահայտելու վանքի պատմությունը և ճարտարապետական արժեքները: Իսկ քաղաքի մշակույթին և անցյալի շունչը զգալու համար, Նազիկը խորհուրդ է տալիս այցելել Ձիթողցոնց տուն-թանգարան։ Նշում է, որ թանգարանի յուրահատուկ մթնոլորտը անմոռանալի տպավորություն կթողնի այցելուների վրա:

Այցելել նաև սիրված դերասան Մհեր Մկրտչյանի
տուն-թանգարան
, որը վառ կերպով ներկայացնում է մեծանուն դերասանի կյանքն ու ստեղծագործական ուղին: Այստեղ կարելի է զգալ նրա արվեստի ազդեցությունը Գյումրու մշակույթի վրա:
Եվ ընթրիք՝ «Կումկումա» ռեստորանում, այստեղ կարող ենք ճաշակել կոլորիտային համեղ ուտեստներ, կենդանի երաժշտության նվագակցությամբ։