Ո՞ւր Գնալ Գյումրիում

Սբ. Սարգիս

Սբ․ Սարգիս եկեղեցի Սուրբ Սարգիս, մատուռ Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Գտնվում է Սև բերդի մոտակայքում։ Կառուցվել է 2008 թ.-ին։ Oծվել է 2011թ.-ին։ Եկեղեցին կառուցվել է Արտաշես Սարգսյանի միջոցներով: Աղբյուր՝ 1

Սբ. Հակոբ Մծբնեցի

Սբ․ Հակոբ Մծբնեցի եկեղեցի Սուրբ Հակոբ Մծբնա եկեղեցին կառուցվել է  2002թ.-ին Անի թաղամասում։ Եկեղեցին կրում է IV դարի եկեղեցական գործիչ Սուրբ Հակոբ Մծբնեցի հայրապետի անունը։ Հակոբ Մծբնան դասվել է սրբերի շարքը։ Եկեղեցու շինարարական աշխատանքները ղեկավարել է Մկրտիչ Լամբարյանը։ Եկեղեցին իր շրջակայքով զբաղեցնում 2.5 հեկտար տարածք։ Եկեղեցին ունի 2 մուտք։ Սուրբ Հակոբ եկեղեցին օծվել է 2002թ. օգոստոսի 29-ին։ […]

Սբ. Հռիփսիմե մատուռ

Սբ. Հռիփսիմե մատուռ Սուրբ Հռիփսիմե, կաթոլիկական մատուռ Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ավստրիական թաղամասում։ Կառուցվել է 1992 թվականին։ Մատուռի գմբեթն ունի յուրօրիանակ ճարտարապետություն, որը եզակի է ողջ Հայաստանում։ Մատուռն աչքի է ընկնում իր քանդակներով, որոնք պատկերում են Տիրամորը մանկան հետ, սուրբ նահատակ երեք կույսերին՝ Հռիփսիմեին, Գայանեին և Շողակաթին։ Բացի այդ եկեղեցին ունի Սբ. Հռիփսիմեին նվիրված բարձրաքանդակ: […]

Գյումրիի Պատմության թանգարան

Գյումրիի Պատմության թանգարան Գյումրիի համայնքապետարանի շենքի առաջին հարկում գործող թանգարանը այցելուներին ծանոթացնում է Կումայրի-Ալեքսանդրապոլ-Գյումրիի պատմությանը: Թանգարանն իր բովանդակությամբ տարբերվում է քաղաքային այլ թանգարաններից: Այստեղ ներկայացված հնագիտական գտածոները վառ ապացույցն են Գյումրիի՝ հազարամայակների պատմության: 19-րդ դարի բերդաշինությունը և ընդարձակ քաղաքաշինությունը ցույց են տալիս քաղաքի եզակի ճարտարապետական միջուկի ձևավորման պատմությունը:

Ասլամազյան քույրերի թանգարան պատկերասրահ

«Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ» «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը» Հայասատանի Հանրապետության եզակի պատկերասրահներից է, որտեղ գտնվում է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի գեղանկարչական, գրաֆիկական, խեցեգործական աշխատանքների ամբողջական հավաքածուն: Պատկերասրահը գործում է 1987 թվականից: Պատկերասրահում պահպանվում են քույրերի կողմից նվիրատված մոտ 620 բնօրինակ աշխատանքներ:

Հովհաննես Շիրազի թանգարան

Հովհաննես Շիրազի տուն-թանգարան Հովհաննես Շիրազը հայ հայտնի բանաստեղծ է, ծնվել է Գյումրիում: Նրա առաջին աշխատությունը՝ «Աշնան սկիզբ» հրատարակվել է 1935թ-ին: Նովելագիր Ատրպետը տաղանդավոր պոետին տվել է «Շիրազ» գրական անունը, որովհետև «Այս երիտասարդի բանաստեղծությունները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն»: Նրա տուն-թանգարանը գտնվում է Շահումյան փողոցում, որի այդ հատվածն անվանվել է Վարպետաց: Տունը կառուցվել […]

Ավետիք Իսահակյանի թանգարան

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը գործում է 1975 թվականից՝ մեծ քնարերգուի հայրական տանը, որը կառուցվել է 1828 թվականին՝ բանաստեղծի պապի՝ Նիկողայոս Իսահակյանի կողմից։ 1975 թվականի հոկտեմբերի 29-ին՝ մեծ Վարպետի ծննդյան 100-ամյակի օրը, Իսահակյանների տունը դարձավ հուշատուն-թանգարան, սակայն այն ենթարկվել է բազմաթիվ ավերածությունների 1988 թվականի երկրաշարժի հետևանքով։ 90-ականների սկզբին թանգարանի շենքը հիմնովին քանդվեց՝ ճարտարապետական նույն ոճով նոր շենք կառուցելու նպատակով, սակայն շատ չանցած՝ շինարարությունն […]

Մհեր Մկրտչյանի թանգարան

Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարան Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930թ․-ին՝ Լենինականում: Նա հռչակավոր հայ դերասաններից է, ով խաղացել է և՛  կինոյում, և՛  թատրոնում: Նրա մասնակցությամբ ֆիլմերի մեծամասնությունը նկարահանվել է Լենինականում, օրինակ՝ «Մեր մանկության տանգո»-ն, որի ռեժիսորը իր եղբայր Ալբերտ Մկրտչյանն էր: Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանը գտնվում է Ռուսթավելի փողոցում, որը 20-րդ դարի կառույց է, պատրաստված սև տուֆից: 20-րդ […]

«Թարս ու շիտակ» թանգարան

«Թարս ու շիտակ» թանգարան 1895 թվականի գրասեղան ու պահարան, սնդուկներ, մահճակալներ ու բազկաթոռներ ու այս ամենը՝ առաստաղին: Գյումրիում պատմությունը շատերի բնակարաններում ծածուկ թաքնված է: Նորաբաց թանգարանում պատմությունը ներկայացված է, բայց՝ գլխիվայր:Ամեն ինչ սկսվեց, երբ Վարդանյանները որոշեցին Գյումրիի կենտրոնում գինու համտեսի անկյուն բացել, սակայն հասկանալով, որ դրա մշակույթը այդքան էլ զարգացած չէ, որոշեցին բիզնես գաղափարը լրացնել […]

Երգիծանքի և հումորի թանգարան

Երգիծանքի և հումորի թանգարան Գյումրեցիների սրամիտ խոսքերով ցուցանակները տանում են Երգիծանքի ու հումորի նորաբաց թանգարան։ Սարգիս Ազարյանն է գաղափարի հեղինակը։ Էլ ինչ հումորի մայրաքաղաք, որ հումորի թանգարան չունենա, առավել ևս, երբ ժամանակին Լենինականն ունեցել է «Հումորի տուն»։ Մարդը կարող է հումոր չունենալ, բայց դա էլ է հումորի նյութ։ Մհեր Մկրտչյան Հեռ․՝ +374 (98) 67-57-35Աղբյուր՝ 1