Ձիթողցոնց տուն-թանգարան

Ձիթողցոնց տուն-թանգարան Ժամանակին Գյումրեցի հարուստ վաճառականի տունն այսօր դարձել է ամենագրավիչ և ամենաշատ այցելվող թանգարանը Գյումրիում: Թանգարանը հին առանձնատուն է՝ տների հավաքածու, որը կապ ունի և՛ Գյումրիի պատմության, և՛ ամենօրյա կյանքի հետ, ինչպես նաև տեղական մշակույթի և քաղաքի ճարտարապետական առանձնահատկությունների հետ: Հայտնի տունը կառուցվել է հարուստ առևտրական Պետրոս Ձիթողցյանի կողմից 1872 թ-ին: 4 եղբայրները ծագումով […]
Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան

Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան Սերգեյ Մերկուրովի աշխատանքները ներկայացնող թանգարան՝ քաղաքի կենտրոնում։ Թանգարանը հիմնադրվել է 1984 թվականին։ 1988 թվականի երկրաշարժից հետո թանգարանում մարդիկ են բնակվել։ Թանգարանն ունի հիմնավերանորոգման խնդիր։ Այն նորոգվել է 2003 թվականին «Լինսի հիմնադրամի» միջոցներով, սակայն ստորգետնյա ջրերի պատճառով գտնվում է վատթար վիճակում։ Թանգարանն ունի շուրջ 3000 նմուշ։ Թանգարանի հավաքածուն համալրված է հայտնի մարդկանց դիմաքանդակներով՝ Լև Տոլստոյ, Հովհաննես Թումանյան, կոմպոզիտոր Նիկոլայ […]
«Հայուհի» թանգարան

«Հայուհի» թանգարան Անցյալ դարի վերջում Գյումրիում նկարահանված կինոֆիլմերը քաղաքը դարձրեցին կինոպատմություն կերտող միջավայր: «Կեղնի՞ մե օրըմ, որ երկնքից տեսնիմ, թե էս աշխհարքն ընչի՞ է էսպես ծուռ…» Հայտնի դարձած այս թևավոր խոսքերը հայկական ամենասիրված ֆիլմերից մեկից է՝ «Մեր մանկության տանգոն»:
Սարդոստային արվեստի պատկերասրահ

Սարդոստային արվեստի պատկերասրահ Գյումրիում գործում է աշխարհի ամենաբացառիկ նմուշներով ցուցասրահներից մեկը: Ցուցադրվում են աշխատանքներ, որոնց համար հումք հանդիսանում է սարդոստայնը: Գյումրեցի արվեստագետ Անդրանիկ Ավետիսյանը 2009 թվականին սկսեց զբաղվել արվեստի այս յուրօրինակ ուղղությամբ և այսօր արդեն նրա արվեստանոցը վերածվել է ցուցասրահի, որտեղ մի քանի տասնյակ աշխատանքներ կան: Սարդոստայնային նկարները այցելուներին գրավում են իրենց կատարողականությամբ, գունային հետաքրքրիր […]
Իլյուզիաների թանգարան

Իլյուզիաների թանգարան Կրթությունն ու ժամանցը համադրող կամ այսպես կոչված «Edutainment» վայրերը մեծ տարածում են ստանում ամբողջ աշխարհում։ Իլյուզիաների թանգարանը դրանց ստացված օրինակ է, որտեղ հանդիպում են գիտությունն ու զվարճանքը։Խաբկանքների այս զարմանահրաշ աշխարհը կխաբի ձեր հիմնական զգայարաններին, կզարմացնի, կշփոթեցնի, բայց նաև կկրթի ձեզ։ Այստեղ ոչինչ այն չէ, ինչ թվում է։ Պատրա՞ստ եք ավելի մեծ, ավելի լավ, […]
«Կուլիանի» երկրագիտական թանգարան

«Կուլիանի» երկրագիտական թանգարան Շիրակի մարզի Սպանդարյանի «Կուլիանի» երկրագիտական թանգարանը հիմնադրվել է 2017 թվականի մարտի 25-ին: Այն ունի իր բաժինները. հնագույն, հին, բրոնզի դարի և ուրարտական շրջանի գտածոներ, զարդեր, զենքեր, կենցաղային իրեր և թագավորական խորհրդանշաններ: Գյուղի ամենաարժեքավոր գտածոն և այցեքարտը Արգիշտի 1-ի թողած ուրարտական սեպագիր արձանագրությունն է: Սեպագիր արձանագրությունը Արգիշտի 1-ը թողել է դեպի Շիրակ կատարած […]
Մտորումների Թատրոն

Մտորումների Թատրոն Թատրոնը գործում է 2020թ․ մարտից։ Հիմնադիրրը ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանն է։ Մի փոքրիկ թատրոն՝ այլընտրանքային տեղ հանդիսատեսի համար, որն ինչ–որ տեղ դեմ է ակադեմիական թատրոնի օրենքներին, նորարար է և մի քիչ փորձարարական, որում ներգրաված են նաև երիտասարդներ։ Աղբյուր՝ 1 Հեռ․` +374 (98) 84-38-60
Դրամատիկական թատրոն

Դրամատիկական թատրոն Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1928 թվականին, բացվել նոյեմբերի 1-ին «Խռովություն» ներկայացումով։ Ալեքսանդրապոլում կյանքն աշխուժացնող առաջին հաստատությունը թատրոնն էր, որը քաղաք մտավ 1865 թվականին ռմբաձիգ գնդի կապիտան Ալեքսանդր Մելիք-Հայկազյանի նախաձեռնությամբ։ Նախապես ստեղծագործական խմբի կազմը հիմնականում բաղկացած էր տեղի Քաղլուսվարի թատրոնի և Մոսկվայի դրամատիկական ստուդիայի նորավարտ սաներից։ Հեռ՝․ +374 (60) 38-10-10
Մարմաշենի վանք

Մարմաշենի վանք Մարմաշենի վանքը գտնվում է Ախուրյանի տարածաշրջանի Վահրամաբերդ գյուղի հարավ-արևմտյան մասում՝ Ախուրյան գետի ձախ ափին: Վանքը կազմված է երկու շինությունից, գլխավոր՝ Կաթողիկե, և կից փոքր եկեղեցիներից։ Գլխավոր եկեղեցին ըստ արձանագրության կառուցել է Վահրամ Պահլավունի հայրենասեր իշխանը՝ 988-1029 թվականներին, երբ դեռ Անին Բագրատունիների ոստանն էր։ Այդ մասին Վահրամ Պահլավունին եկեղեցու պատի վրա թողել է մի […]
Լմբատավանք

Լմբատավանք Լմբատավանքը (ճիշտը՝ Լմբատ թաղամասի Սուրբ Ստեփանոսեկեղեցի), հայկական ճարտարապետական մի հուշարձան է, որը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի մոտ, Լմբատ թաղամասում։ Արտաքուստ ևներքուստ խաչաձև հատակագծով, տրոմպային փոխանցումով, ութնիստ թմբուկով, գմբեթավոր փոքր կառույց է։ Պահպանված արձանագրությունները շինարարության մասին տեղեկություն չեն պարունակում։ Ըստ ճարատրապետական վերլուծության՝ VI դար է։ Պահպանված հետքերը հիմք են տալիս ենթադրելու, որ […]