Ո՞ւր Գնալ Գյումրիում

Սև բերդ

Սև բերդ Սև բերդ, հուշարձան ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ 1834 թվականին կառուցված ամրոց է։ Անիի ստորգետնյա կառույցների նման Սև բերդի համար էլ ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը և Կարմիր բերդը։Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Պեղումների արդյունքում պարզվել է, որ այն քաղաքի […]

«Մայր Հայաստան»

«Մայր Հայաստան» «Մայր Հայաստան» կոթողը կառուցվել է 1975թ.-ին՝ Գյումրիում: Քանդակագործը Արա Սարգսյանն է: «Կոթողն այս կառուցվեց ի անմահություն Հայրենական մեծ պատերազմում հանուն մեր Մեծ Հայրենիքի զոհված լենինականցիների»: 1975թ.-ին այս տողերը փորագրվել են Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պատվանդանին: Իր բնույթով հուշարձանը հանդիսանում է Երևանի Հաղթանակի հուշարձանի տարբերակը և ունի երկակի իմաստ։ Այն կոչված է ճարտարապետության և […]

Պայտաձև ամրոց

Պայտաձև ամրոց Պայտաձև ամրոցի երկու բերդերից և ոչ մեկը ռազմական գործողություններին չեն մասնակցել, այլ լոկ ծառայել են թշնամուն սաստելու համար։ Պայտաձև ամրոցը կառուցվել է 1800-ականներին, ռուսական կայսրության կողմից, որն իրեն կից երկու փոքրիկ բերդաձև կառույցներ ունի: Բերդն ունի նաև փակ մուտքեր, գետնուղի թունելներ: Այստեղ առկա է կառուցված թեք թունել, որը փակված է քարերով: Աղբյուր՝ 1

«Սև ֆանտան»

«Սև ֆանտան» Շատրվանը կառուցվել է 1982 թվականին, սկսել է գործել 1984-ին: Բացվել է Լենինականի 60-ամյակի տոնին: Խոսքաշեն գյումրեցիները շատրվանին մի նոր անուն տվեցին՝ «60-ամյակի տորթը»: Քաղաքի երիտասարդության ու հանրային ժամանցի կենտրոն էր, որի կողքին էր կառուցված նաև Պոլիտեխնիկական ինստիտուտը:

Ծակ քար (գ. Հացիկ)

Ծակ քար (գ. Հացիկ) Հացիկից մոտ 1 կմ հյուսիս-արևելք գտնվում է «Յոթ եղբայր» մատուռը, իսկ գյուղում կա «Բլուկ» եկեղեցի (1890թ.)։ 19-րդ դարի վերջում կառուցված «Սուրբ Հակոբ»-ը բազիլիկ եկեղեցի է, որը քանդվել է 1988 թվականի երկրաշարժի ժամանակ։ Սրբատաշ քարերով շարված եկեղեցին, թեև վերանորոգվել էր 20-րդ դարում, այժմ (2015թ.) կիսավեր է: Դուռը բացվում է հարավային կողմից։ Արևելյան […]

Ջրափի Քարավանատուն

Ջրափի Քարավանատուն Քարավանատունը 10-11 դդ. կառույց է և պատկանում է միադահլիճ-եռանավ կամարակապ տիպին։ Կառուցված էհիմնովին սև սրբատաշ տուֆաքարերից, կրաշաղախով, իսկ հատակը՝ քարե սալիկներով։ Այն ընդերկայնական առանցքով ուղղված է հյուսիսից հարավ։ Ներքին Ջրափիի քարավանատան պահպանված մասը եռանավ դահլիճ է՝ 31մ ընդհանուր երկարությամբ և 13.65մ լայնությամբ։ Ըստ երկայնքի՝ երկու շարքով տեղադրված են եղել 8-ական հաստահեղույս մույթեր, որոնք […]

Կրասարի եռաթռիչք կամուրջ (Աշոցք համայնք, գ.Կրասար)

Կրասարի եռաթռիչք կամուրջ Կրասար գյուղից 2 կմ հարավ-արևմուտք Ախուրյան գետի վտակներից մեկի վրա կառուցված է Կրասարի եռաթռիչք կամուրջը: Կամուրջը կառուցված է սև և կարմիր կոպտատաշ տուֆ քարերով, իսկ թռիչքների եզրագոտիները սրբատաշ են: Այն առաջին հերթին արժեքավոր է որպես XIX դ. եռաթռիչք հորինվածքով ինժեներա-ճարտարապետական կառույց: Կրասարի կամուրջն իր տեսքով նման է պատմական Կարս քաղաքի կամրջին: Կրասարի […]

«Արփի լիճ» ազգային պարկ (Արփի համայնք)

«Արփի լիճ» ազգային պարկ (Արփի համայնք) Ստեղծվել է 2009 թվականին։ Գտնվում է Շիրակի մարզում Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան և Ջավախքի լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերին։ Ազգային պարկն զբաղեցնում է մոտ 25 000 հա տարածք: Ազգային պարկն ստեղծվել է Ջավախք-Շիրակ բարձրավանդակի ուրույն կենսաբազմազանության պահպանման համար։ Այստեղ է գտնվում հայկական որորի ամենամեծ գաղութը աշխարհում և գանգրափետուր […]

Թարմացվող

Թարմացվող Առաջարկներ և դիտարկումների դեպքում գրել info@urgnalgyumrium.am