«Եռանկյունի» բալկոն

«Եռանկյունի» բալկոն «Եռանկյունի»-ն Հենրիկ Մալյանի 1967 թվականի նկարահանած կինոնկարն է։ Մի կյանքի և ընկերության պատմություն՝ Լենինականում 5 դարբնի միջև, պատերազմի ժամանակ, պատմված դարբիններից մեկի որդու շուրթերով։ Սիրելի ֆիլմին պատկանող բալկոնը, որտեղ բնակվում էր ազդ փակցնող երիատասարդի սիրելի գեղեցկուհին, կանգուն է առ այսօր։ Գտնվում է Ռուսթավելի և Աբովյան փողոցների խաչմերուկում։ Աղբյուր՝ 1
Խեցեգործության դպրոց

Խեցեգործության դպրոց Դուք կարող եք գտնել խեցեգործության դպրոցը Շահումյան փողոցում, նույն կառույցի շարունակությունը Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանն է: Կառույցի այս հատվածը վերակառուցվել է Անտոնիո Մոնտալտոյի՝ Հայաստանում Իտալիայի պատվավոր խորհրդականի միջոցով: Այստեղ ուսուցանում են խեցեգործության վարպետներ, պատրաստելու գեղեցիկձեռագործ հուշանվերներ, որոնք հիանալի նվերներ են Գյումրիից Ձեզ հետ տանելու համար: Անպայման ներս մտեք և գնահատեք ձեռագործ հուշանվերների պատրաստման գործընթացը: […]
Քաղաքային զբոսայգի

Մաքսիմ Գորկու Անվան Կենտրոնական Այգի Գյումրու Գորկի այգին գտնվում է քաղաքի կենտրոնական մասում, որտեղ սկսվում է Գայի փողոցը: Սա մի գեղեցիկ, կանաչ, ընդարձակ տարածք է զբոսայգիներով և երեխաների համար խաղային հարմարություններով: Բացի խաղահրապարակներից դուք կարող եք այգում զբոսնելիս տեսնել բազմաթիվ արձաններ և հուշարձաններ: Գեղեցիկ հունական ոճով կառուցված կամարապատ հուշարձանը լավագույն վայրն է լուսանկարվելու և Մայր […]
Գեղամյանների տուն

Գեղամյանների բնակելի տուն Հեքիաթ հիշեցնող այս շինությունը կառուցվել է 1900-1920թթ. Գեղամյանների կողմից: 20-րդ դարի առաջին կեսին կառույցն ուներ հազվադեպ ճարտարապետական տեսք և ամենաժամանակակից տներից մեկն էր Ալեքսանդրապոլում: Տան կառուցման նախապատմությունը հետևյալն է. Գեղամյան 3 եղբայրները իմացել են, որ Թիֆլիս է ժամանել մի հայտնի իտալացի ճարտարապետ, գնացել են նրան անձամբ տեսնելու և պատվիրելու նրանց տան նախագիծը: […]
Գարեջրի գործարան

Գարեջրի գործարան Գյումրիում գարեջրի գործարանը Ծաղիկյանների կողմից հիմնադրվել է 1898 թվականին: 1988 թվականի երկրաշարժից հետո գործարանը, լինելով կիսավեր, չի գործել: 1970թ․-ին հիմնադրվում է Գյումրի-Գարեջուր ընկերությունը, որը եզակի է տարածաշրջանում: Արդեն հինգ տասնամյակ է, ինչ ընկերությունը խոշորագույն գարեջուր արտադրողներից մեկն է Հայաստանում։ Այստեղ գարեջուրը պատրաստվում է բնական և որակյալ հումքից, բարձրակարգ մասնագետների կողմից՝ ավանդական բաղադրատոմսերով:
«Սիրեմ Գը» պուրակ

«Սիրեմ Գը» Այս պուրակը վաղուց դարձել է զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը Գյումրիում։ Պարտադիր պայմաններից է դարձել Գյումրի այցելելու դեպքում հայտնվել հենց այստեղ։ Պուրակը իր մեջ է կրում Գյումրվա կոլորիտը՝ բարբառը։ Սիրեմ Գը արտահայտությունը գյումրվա բարբառի յուրահատկությունը մատնանշող արտահայտություն է, որը ունենալով կոպիտ հնչողություն իր մեջ կրում է անսահման սեր ու ջերմություն։ Սիրեմ Գը արտահայտությունը համարժեք […]
Գյումրու VI դպրոց

Գյումրու VI դպրոց 1879 թվականի նոյեմբերին Երևանի նահանգապետի և Կովկասի ուսումնական Օկրուգի հոգաբարձության բանակցությունների շնորհիվ Ալեքսանդրապոլում ստեղծվել է իգական պրոգիմնազիա, որն ունեցել է 18 աշակերտուհի։ Դասավանդումն իրականացրել են յոթ ուսուցիչ, իսկ ուսուցման լեզուն եղել է ռուսերենը: 1890-1900 թվականներին այստեղ է դասավանդել Ղազարոս Աղայանը։ 1905-1906 թվականներին պրոգիմնազիան դարձել է գիմնազիա և ունեցել շուրջ 376 աշակերտներ։ Գիմնազիայում […]
«Չուլոչնու» շենք

«Չուլոչնու» շենք ԽՍՀՄ-ի տարիներին, վարպետների քաղաք Լենինականը Հայաստանի տեքստիլ արդյունաբերության կենտրոնն էր: 1921 թ. նոյեմբերին «Սովետական Հայաստան» օրաթերթում Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի առաջին նախագահ (վարչապետ) Ալեքսանդր Մյասնիկյանը գրում է՝ «Սովետական Հայաստանը ստացավ որբերի ու կմախքացած երեխաների հարյուր հազարավոր մի բանակ: Մեր երկիրը որբերի ու գաղթականների մի վայր է. սա վշտի, հեծեծանքների, սգի ու տառապանքների մի դժոխք […]
«Օդա» մշակութային կենտրոն

«Օդա» մշակութային կենտրոն Օդան շա՜տ բան էր պատմում տանտիրոջ մասին: Օդաները եղել են ինքնահաստատման, ինքնադրեւորման միջոց: Սենյակների թիվը պայմանավորված էր ընտանիքի կարողությամբ: Որքան ունեւոր էր ընտանիքը, այնքան շատ էր սենյակների թիվը: Բազմանախշ պատերը եւս խոսում էին գյուղացու ունեւոր լինելու մասին: Այդ ժամանակներում դրսի օդա կամ բուն օդա՝ հյուրասենյակ, շատ քիչ գյուղացիներ են ունեցել: Բուն օդայում՝ […]
Երկաթուղային կայարան

Երկաթուղային կայարան Գյումրու երկաթուղային հանգույցը Հայաստանի երկաթուղային տրանսպորտի հնագույն և ամենախոշոր կենտրոնն է։ Առաջին գնացքը այստեղ՝ Ալեքսանդրապոլ է եկել Թիֆլիսից՝ 1899 թվականի փետրվարի 7-ին։ Հետագայում երկաթուղին հասել է Կարս, Երևան, իսկ մի փոքր ավելի ուշ՝ Ջուղա, ապա՝ Թավրիզ։ Կայարանի շենքը կառուցվել է 1970-ականներին: Այն հսկայական ճակատային քանդակներով խորհրդային ճարտարապետության վառ օրինակ է, որը քանդակել է […]